Saturday, May 3, 2008

Հայաստանում ժողովրդավարության կայացումն առաջնահերթ խնդիր է/Armen Kharazian: Armenia’s Democratic Development is a Priority

Zhamanak.com 30/4/2008 (English is below)

Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցերի շուրջ է մեր զրույցը 2005-2008 թթ. Ամերիկայի հայկական համագումարի վաշինգտոնյան գրասենյակի Գիտահետազոտական եւ վերլուծության կենտրոնի տնօրեն Արմեն Խարազյանի հետ, որն ավարտել է Ջորջթաունի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, հումանիտար գիտությունների մագիստրոսի կոչում է ստացել 2003 թվականին:

-Հայաստանում ընտրություններից հետո մի շարք բարձրաստիճան դիվանագետներ հանդես եկան նախագահական ընտրություններում տեղ գտած զեղծարարությունների եւ բռնությունների քննադատությամբ եւ մեկնարկած ժողովրդավարական շարժմանն անուղղակի աջակցող հայտարարությամբ: Դիվանագետներին անմիջապես հեռացրին աշխատանքից: Եթե չեմ սխալվում Ձեզ եւս, ընդամենը մի քանի օր առաջ, Ամերիկայի հայկական համագումարի վաշինգտոնյան գրասենյակից ազատելու որոշում է կայացվել: Ընդհանուր կապ տեսնու՞մ եք Երեւանում եւ Վաշինգտոնում կայացված այս որոշումների միջեւ: Այդ որոշումը կապ ունի՞ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի երդմնակալության առթիվ Երեւանում վերջինիս հետ կայացած ԱՀՀ նախագահ Հրայր Հովնանյանի հանդիպման կամ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնախմբի լսումների կազմակերպման գործում Ձեր ակտիվ դերակատարության հետ:

- Երկու որոշումների ակունքում էլ նույնատիպ մտածողություն ու գործելաոճ է: Տարբերությունն այն է, որ դիվանագետներին ազատել է իր ժողովրդի դեմ ընտրակեղծիք եւ ուժ գործադրած պետական իշխանությունը, իսկ ինձ՝ ամերիկահայ հասարակական կազմակերպություն, որի հայտարարված նպատակներից մեկն է՝ նպաստել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը: Չեմ ցանկանում ավելի անմիջական կապ տեսնել ինձ եւ իմ դիվանագետ գործընկերներին աշխատանքից ազատելու միջեւ, սակայն իմ դեպքում պատճառն այն է եղել, որ ես անհամաձայնություն եմ հայտնել Համագումարի՝ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ որդեգրած կեցվածքի կապակցությամբ եւ հորդորել եմ ավելի սկզբունքային, շրջահայաց ու անկողմնակալ մոտեցում հանդես բերել: Համագումարը սա ոչ միայն չի ողջունում, այլեւ ինչպես տեսնում եք՝ պատժում է: Տարօրինակն այն է, որ նույն Հայկական համագումարն արդարացիորեն պատշաճն է մատուցում հարգարժան ամերիկյան դիվանագետ դեսպան Էվանսին՝ Ցեղասպանության հարցում իր կառավարության հետ հրապարակավ տարաձայնելու համար: Մինչդեռ Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության մտահոգությունից բխող տարաձայնություններն արժանանում են հակառակ վերաբերմունքի: Ինչ վերաբերում է Հելսինկյան հանձնախմբի լսումներին, ապա դրանք եղել են ամերիկյան կողմի նախաձեռնություն՝ Հայաստանում իրավիճակին ավելի անմիջականորեն ծանոթանալու եւ բոլոր շահագրգիռ կողմերին լսելու նպատակով:

...ß³ñáõնաÏáõÃÛáõÝ

Armen Kharazian was the Director of Research and Analysis for the Armenian Assembly of America in 2005-2008. He holds an MA degree (2003) from Georgetown University School of Foreign Service.

Zhamanak: Following the presidential election in Armenia, a number of senior Armenian diplomats issued a statement criticizing the election fraud and crackdown, and offering indirect support for the popular movement. These diplomats were immediately fired from the Foreign Service. It is our understanding that your employment too was terminated recently by the Washington office of the Armenian Assembly of America. Do you see a link between the events in Yerevan and Washington? Do you believe your termination was related to the recent meeting in Yerevan between acting President Serge Sargsyan and AAA Chairman Hirair Hovnanian, in town to attend Sargsyan’s swearing-in ceremony? Was it retaliation for your active role in organizing the Helsinki Commission hearings in the U.S. Congress?

Kharazian: I think similar mindset and culture underlie both decisions. The difference is that while the authority firing the diplomats was a government known for committing election fraud and using force against its own people, I was fired by an Armenian-American NGO that declares support for democracy in Armenia as one of its key goals. I would rather not observe a closer connection between my case and that of my Foreign Service colleagues, but I was forced to leave after having expressed disagreement over the Assembly’s position on the events in Armenia, and having further urged the Assembly to consider taking a more principled, conscientious and impartial position on the matter. Obviously, the Assembly not only discourages, but also punishes such behavior. Strangely enough, although quite deservedly, the Assembly promotes esteemed Ambassador Evans for his public dissent with the U.S. Government’s formal position on the Armenian Genocide. At the same time, however, disagreements borne out of concerns for democracy and human rights in Armenia are confronted with an opposite reaction. As for the Helsinki Commission hearing, it was a Congressional initiative, designed to better understand the situation in Armenia, and have an opportunity to listen to all parties concerned. keep reading


Again, sadly, I'm not surprised at these Diasporan organizations.

0 comments: