[this letter was brought to my attention]
His Excellency Edward Nalbandian
Minister of Foreign Affairs
The Republic of Armenia
12 May, 2008
Dear Mr. Minister,
It is with great awe that I have followed your impressive efforts since your appointment to one of the most crucial ministerial positions in Armenia at a time when Armenia’s image has been tarnished as never before. Do allow me to congratulate you, Mr. Minister, on the propinquity with which you extend the hand of friendship and brotherly love to Armenia’s neighbors, far and near.
It is especially admirable that despite your Herculean efforts to end Armenia’s international isolation, you find the time to address the country’s dire internal problems.
Yet the most awe-inspiring of all, Mr. Minister, are your recent meetings with Masters Hammarberg, Costa, Perrin de Brichambaut and Davis—representing the organizations whose disposition toward the authorities in Armenia have been, to put it mildly, less than adulatory. This was also your most courageous feat to date; you have indeed outdone Hercules himself, Mr. Minister.
Only Herculean strength could have propelled you to assure these gentlemen that the authorities in Armenia have focused, with all due diligence, on all the recommendations and demands that various institutions of the European Union have made, that they have been busy establishing working groups and have launched a dialogue with the opposition. This, despite the fact that the harassment, detention, arrests and humiliation of innocent citizens of the country you represent have increased exponentially with each passing day since March 1.
One wonders, doesn’t one, Mr. Minister, if these gentlemen were able to see through your veneer. Just as one wonders if, per chance, you found the time to mention that the number of citizens joining hunger strikes spreading throughout the country continue to grow with no end in sight.
Or perhaps, as a seasoned diplomat who was praised even under the old Soviet regime, your eagerness to cooperate with each and all on the Nagorno Karabagh conflict was the covenant in which the rights of ordinary citizens, the ones you represent, could be exchanged for “regional cooperation.”
Of all the appointments Mr. Sargsyan has made, yours was by far the most brilliant. Yet as a polished, educated man I am confident you remember how Ithaca was reclaimed by Odysseus—albeit 20 years later, with a handful of old men, women and children who were ready to sacrifice everything to regain their dignity.
I beseech you not to betray the dignity and rights of your citizens.
I beseech you, Mr. Minister, not to stoop to the level of a trader in a bazaar.
Thank you.
Penelope Morrison
San Francisco, California
Addendum: Here is the letter in Armenian:
Նորին Գերազանցություն Էդվարդ Նալբանդյանին
Արտաքին Գործերի Նախարար
Հայաստանի Հանրապետություն
Մայիսի 12, 2008
Մեծարգո Պարոն Նախարար,
Հայաստանի ամենապատկառելի գերատեսչություններից մեկի նախարարի պաշտոնում Ձեր նշանակումից ի վեր մեծագույն հիացմունքով հետևել եմ Ձեր խիստ տպավորիչ գործողություններին այնպիսի մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի համբավն աննախադեպորեն խաթարված էր: Թույլ տվեք Ձեզ շնորհավորելու, պարոն Նախարար, այն գորովանքի համար, որով բարեկամական և եղբայրական սիրո ձեռք եք մեկնում Հայաստանի մերձավոր ու հեռավոր հարևաններին:
Հատկապես հիացմունքի է արժանի այն հանգամանքը, որ, չնայած Հայաստանի միջազգային մեկուսացումը հաղթահարելու Ձեր հերկուլեսյան ջանքերին, Դուք ժամանակ եք գտնում անդրադառնալու երկրի ծանրագույն ներքին խնդիրներին ևս:
Ամենից ավելի ոգեշնչող իրադարձությունները, պարոն Նախարար, Ձեր վերջին հանդիպումներն են պարոնայք Համմերբերգի, Կոստայի, Պերրին դը Բրիքամբաութի և Դևիսի հետ, որոնք ներկայացնում են այն կազմակերպությունները, որոնց վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ, մեղմ ասած, պակաս էին բարեհաճ լինելուց: Սա մինչ օրս Ձեր խիզախագույն նվաճումն է . դրանով Դուք իրոք որ գերազանցեցիք նույնիսկ Հերկուլեսին, պարոն Նախարար:
Ձեր հերկուլեսյան ուժով միայն կարող էիք այդ պարոններին դրդել հավատալու, որ Հայաստանի իշխանություններն իրենց ողջ ջանասիրությամբ սևեռված են Եվրամիության զանազան կառույցների ներկայացրած հանձնարարականներն ու պահանջներն ի կատար ածելու վրա, որ նրանք զբաղված են աշխատանքային խմբեր կազմելով և ընդդիմության հետ երկխոսության մեջ են մտել: Եվ դա` չնայած այն փաստին, որ Ձեր ներկայացրած երկրում անմեղ քաղաքացիների հալածանքները, կալանումները, ձերբակալություններն ու նվաստացումները մարտի 1-ից ի վեր յուրաքանչյուր անցնող օրվա հետ աստղաբաշխորեն աճել են:
Մարդ մտածում է, չէ՞, պարոն Նախարար, թե այդ պարոնայք արդյոք ի վիճակի՞ էին տեսնելու Ձեր քողից անդին: Մարդ պարզապես մտածում է, թե արդյոք Դուք պատահաբար ժամանակ գտա՞ք նշելու, որ երկրով մեկ սփռվող հացադուլին միացող քաղաքացիների թիվը շարունակում է աճել` առանց վերջն երևալու:
Կամ թերևս, իբրև հմուտ դիվանագետ, որին ներբողել են նույնիսկ խորհրդային հին ռեժիմի օրոք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում որևէ մեկի և բոլորի հետ համագործակցելու Ձեր նախանձախնդրությունն այնպիսի մի ուխտ է, հանուն որի կարելի է Ձեր իսկ ներկայացրած սովորական քաղաքացիների իրավունքները փոխանակել «տարածաշրջանային համագործակցության» հետ:
Պրն. Սարգսյանի կատարած բոլոր նշանակումների մեջ Ձերն ամենից փայլունն էր: Ինչևէ, իբրև հղկված ու կիրթ անձ, վստահ եմ, Դուք հիշում եք, թե ինչպես Իթաքան վերահաստատվեց Ոդիսևսի կողմից` թեև քսան տարի անց, մի բուռ ծերուկներով, կանանցով ու երեխաներով, որոնք իրենց արժանապատվությունը վերգտնելու սիրույն պատրաստ էին ամեն բան զոհելու:
Աղաչում եմ Ձեզ` մի՛ դավաճանեք Ձեր քաղաքացիների արժանապատվությանն ու իրավունքներին:
Աղաչում եմ Ձեզ` պարոն Նախարար, մի՛ նսեմացեք բազառի առևտրականի մակարդակի:
Շնորհակալ եմ:
Պենելոպե Մորիսոն
Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա
Monday, May 12, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment