Thursday, May 22, 2008

Letter to EU and OSCE/Եվրախորհրդին և Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությանը

This was brought to my attention, English is below:

Մեծարգո տիկնայք և պարոնայք,

Մենք մտադիր չենք ձեզ ներկայացնելու Հայաստանի նախագահական ընտրություններին նախորդած, ընթացքում կատարված և ապա հաջորդած հրեշավոր զեղծարարությունները, խարդախությունները, բռնություններն ու սպանությունները և քաղաքական հաշվեհարդարները. դրանք հրաշալի կերպով դիտվել են ձեր իսկ դիտորդների կողմից, և կարող են վկայվել նաև Հայաստանում տեղակայված ձեր անդամ երկրների դեսպանությունների կողմից։

Եվրոպական կառույցներն իրենց առաքելությունը հավանաբար մեկ անգամ և մեկընդմիշտ կայացած համարեցին 1996 ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Ժողովրդավարության ու մարդու իրավունքների երաշխավորներ լինելու կոչված այդ կազմակերպությունները 1998 ից սկսած և գնալով ավելի ու ավելի բացեիբաց, միայն իրենց հայտնի պատճառներով, կամա թե ակամա խրախուսեցին ժողովրդավարության ու մարդու իրավունքների ամենազարհուրելի ոտնահարումների «ընտրական» համալիրը, որն ուղեկցվում էր ընդհուպ մինչև ծեծուջարդով և զենքի կիրառմամբ։ Արդյունքն այն եղավ, որ այդ կազմակերպությունների վարքը խրախուսեց ՀՀ իշխանությունների կողմից է՛լ ավելի մեծ բռնության կիրառումը կատարելապես խաղաղ, օրնապահ և պարզապես քնած ցուցարարների վրա, ինչի շարունակությունն արդեն եղան մարդկային զոհերը։

ԵԽԽՎ ն ընդունեց 1609 բանաձևը, որը սակայն ոչ միայն լիովին անտեսվում է ՀՀ իշխանությունների կողմից, այլև, հատկապես ձեր պատվիրակությունների հետ հանդիպումների ընթացքում, ուղեկցվում է գեղեցիկ հռետորիկայով և օրեցօր ավելի ու ավելի կատարելագործվող պերճախոսությամբ։ ԵԽԽՎ կողմից իրենց տրված ժամկետը Հայաստանի իշխանությունները գործածեցին արդյունավետորեն` պերճախոսության ու ճարտասանության կատարելագործման նպատակով։ Եթե եվրոպական կառույցները հետաքրքրված են լավ գեղարվեստական գրականությամբ, հավաստիացնում ենք, որ թե՛ համաշխարհային, թե՛ հայ գրականության պատմության մեջ եղել են ու կան խոսքի շատ ավելի մեծ վարպետներ, քան ՀՀ կիսատառաճանաչ կառավարությունն է վերջին տաս տարում։

Եվրամիությունը, որն իր կազմի մեջ երկրներ ընդունելիս հաշվի է առնում ինչ-ինչ ժողովրդավարական չափանիշներ և այդ չափանիշների բացակայության դեպքում նույնիսկ մերժում որոշ երկրների, հանկարծ աչք է փակում ակնհայտ բռնությունների հանդեպ և թույլ տալիս իրեն ծաղրեն ֆիկցիոնալ պերճա-ստա-խոսությամբ։

Թեև Հայաստանի նոր կառավարության ձևավորումից ի վեր նոր թափ են ստացել քաղաքական հաշվեհարդարներն ու մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումները, Հայաստանի ժողովրդին այլևս այնքան չի հուզում Եվրախորհրդի կողմից իր ճակատագրի լուծման հարցը, որքան հետաքրքրում է այն, թե Եվրախորհուրդն ինքն իր ճակատագիրն ինչպե՛ս է լուծելու։ Իսկապես, տիկնայք և պարոնայք, դժվար է պատկերացնել, թե որևէ ուժ ուզենար վարկաբեկել ձեր կազմակերպությունն ու այդքան հաջողությամբ այդ աներ, որքան ինքներդ կարողացաք։ Պարզապես հետաքրքիր է, թե իրականում հատկապես ի՛նչ է ձեր օրակարգը։ Ուշքի եկեք, տիկնայք ու պարոնայք։ Եթե Հայաստանը ձեզ համար ընդամենը մի գավառ է, իսկ նրա բնակչությունը` երրորդ կարգի արարածներ, ապա գոնե ինքներդ ձեր մասին մտածեք, ինքներդ ձեր քայլերն ու չափանիշները գնահատեք օբյեկտիվորեն։

Իսկ մենք ձեզ հաջողություն ենք մաղթում այդ գործում։

Հարգանքով՝

Հայկ Արմենյան

TO THE EUROPEAN UNION
AND
THE ORGANIZATION FOR SECURITY AND CO-OPERATION IN EUROPE

Ladies and Gentlemen,

It is not our intention to present to you the monstrous cheating, fraud, violence, murder and political retaliation that occurred before, during and after the presidential elections in Armenia. Those were brilliantly observed by your own monitors and can be attested to by the embassies of your member countries in Armenia.

The European structures probably considered their mission accomplished, for once and for all, during the presidential elections of 1996. Beginning in 1998 and with increasing blatancy (for reasons known to them only), organizations called upon to guarantee democracy and human rights encouraged -wittingly or unwittingly- an electoral system based on the most horrendous violations of democracy and human rights, accompanied by beatings and the use of arms. At the end, the behavior of these organizations encouraged the authorities of the Republic of Armenia to apply greater violence on altogether peaceful, law abiding and sleeping demonstrators, culminating in the loss of human lives.

PACE adopted resolution 1609. But that resolution is completely disregarded by the authorities of Armenia, and during meetings, especially with your delegates, such disregard is couched in beautiful rhetoric and an eloquence that acquires more polish by each passing day. Indeed, the authorities used the deadline given by PACE productively: to improve their rhetoric and oratory. If the European structures are interested in fiction, we assure you that in the history of international as well as Armenian literature there have been, and are now, greater masters of the word than the semi-literate government of the last ten years in Armenia.

The European Union, which scrutinizes the democratic standards of a country before admitting it into the Union, or, refuses their admission in the absence of such standards, now suddenly turns a blind eye to the obvious violation of such standards and allows these standards to be mocked by an eloquent web of lies.

Political retaliation and the most blatant form of trampling of human rights have reached a new plateau since the formation of the new government. Yet the Armenian people are not as interested in the European Union’s solution of their predicament. Rather, they are interested to see how the European Union will resolve its own predicament. Truly, Ladies and Gentlemen, it is difficult to imagine that any outside power could have debased your organization and with as much success, as you yourselves have been able to. As a matter of interest, what, in fact, was your agenda?

Come to your senses, Ladies and Gentlemen. If Armenia is only a province for you and its population nothing but third class beings, at least think of yourselves, and assess your steps and standards objectively.
We bid you success in that endeavor.

Hayk Armenyan

0 comments: